Միջազգային 

ԱՄՆ Սենատը որոշել է դադարեցնել Սաուդյան Արաբիային աջակցությունը Եմենում

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել որոշմանը, որով պահանջ է ներկայացվում նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Եմենում Սաուդյանի Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիային աջակցությունը: Այս մաիսն գրում է The Hill-ը:

Համապատասխան փաստաթղթին կողմ է քվեարկել 54 սենատոր, դեմ՝ 46:

«Յուրաքանչյուր դպրոցական պետք է իմանա Սահմանադրության հոդվածը, որ պատերազմ հայտարարում է հենց Կոնգրեսը, ոչ թե նախագահը»,-ասել է նախագծի հեղինակներից Բերնի Սանդերսը՝ նշելով, որ տեղի ունեցած քվեարկությունը շատ կարևոր է:

Հիմա փաստաթուղթը պետք է արժանանա նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հավանությանը:

 

Նույն շարքից