IT 

Ամերիկացի դպրոցականները 3D տպիչի միջոցով ձեռք են ստեղծել

analitik.am

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի միջնակարգ դպրոցի մի շարք աշակերտներ սուրբծննդյան անգնահատելի նվեր են մատուցել 4-ամյա աղջկան:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը՝ West Catholic դպրոցի ռոբոտատեխնիկական թիմի աշակերտները փոքրիկ Հարմոնի Թեյլորի համար 3D տպագրության օգնությամբ արհեստական ձեռք են ստեղծել: Այս նվերը պատանիները պատրաստել են վեց ամսվա աշխատանքի արդյունքում:

 

Հարմոնին ի ծնե տառապում է «վերջույթի արատից», որի հետևանքով աղջկա աջ ձեռքի մատները չեն զարգանում: Աշակերտները սարքավորումը ներկայացրել են փոքրիկ Հարմոնիին և նրա ընտանիքին: Այն իրենից պլաստիկե բազկակապ է ներկայացնում, որը հարմարավետորեն հարմարեցվում է աղջկա ձեռքին՝ պրոթեզային մատների հետ միասին:

Նույն շարքից