IT 

Apple-ը պայմանավորվել է iPhone-ը աշխարհում ամենախոշոր օպերատորին մատակարարելու մասին

analitik.am

Apple ընկերությունը համաձայնություն է կնքել աշխարհում բջջային կապի ամենախոշոր օպերատորին՝ iPhone China Mobile-ին իր սմարթֆոնները մատակարարելու մասին, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։

Apple-ի ղեկավարությունը հայտարարել է, որ China Mobile-ի մասնագիտացված խանութներում iPhone 5s և 5c-ի վաճառքները կսկսվեն 2014 թվականի հունվարի 17-ին:

Դիմումների ընդունումը այդ հեռախոսների համար China Mobile-ը կսկսի արդեն դեկտեմբերի 25-ին: Համաձայնության ֆինանսական մանրամասները, այդ թվում նաև iPhone 5s և 5c –ի մանրածախ գինը ո՛չ Apple-ը, ո՛չ China Mobile-ը դեռ չեն բացահայտում:

Մոտ 750 միլիոն բաժանորդի սպասարկող China Mobile-ի հետ համաձայնությունը, վերլուծաբանների կարծիքով, թույլ կտա զգալիորեն մեծացնել Apple-ի սմարթֆոնների վաճառքը չինական շուկայում:

Նույն շարքից