Տնտեսություն 

Արմեն Սարգսյանը ստորագրել է աջ ղեկով մեքենաների մասին օրենքը

analitik.am

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մարտի 15-ին, ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Օրենքով աջակողմյան ղեկավարում ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա ներմուծելու շուրջ 1000 ավտոմեքենա:

ԱԺ-ն օրենքն ամբողջությամբ ընդունել էր մարտի 14-ին:

 

Նույն շարքից