IT 

Առավել շատ միլիարդներ ծախսվում են ՏՏ ոլորտում

analitik.am

UBS բանկի եւ Wealth-X վերլուծական ընկերության համատեղ հետազոտության համաձայն՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծամասամբ ձեռներեցներ են, ովքեր ներդրումներ են կատարում ՏՏ ոլորտում:

Աշխարհում ամենահարուստ մարդկանց ցուցակում կեսը ՏՏ արդյունաբերության ներկայացուցիչներ են եւ նրանց եկամուտներն ավելի արագ են աճում, քան մյուս բնագավառների ձեռներեցները:

2013թ.-ին ամենաշատ գումար վաստակած անձանց ցուցակում երկրորդ տեղում Microsoft ընկերությանն հիմնադիր Բիլ Գեյթսն է. նրա ունեցվածքը ավելացել է 11,5 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչեւ 72,6 միլիարդի:

Չորրորդ հորիզոնականում է Amazon ինտերնետ-խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա ունեցվածքն ավելացել է 11,3 միլիարդով՝ հասնելով 34,4 միլիարդի: 2013թ.-ի ամռանը նա 250 մլն դոլարի դիմաց ձեռք է բերել The Washington Post  թերթը: Իսկ նոյեմբերին հաղորդել է իր մտադրության մասին վաճառել Amazon ընկերության մոտ 1 մլն բաժնետոմս 270 մլն դոլար արժողությամբ:

Յոթերորդ հորիզոնականում է Google որոնողական համակարգի հիմնադիրներ Սերգեյ Բրինը եւ Լարի Փեյջը, որոնցից յուրաքանչյուրը  9,3 միլիարդ դոլար է աշխատել: 2013թ.-ի ավարտին Բրինի ունեցվածքը գնահատվել է 30 մլրդ դոլար, իսկ Փեյջինը՝ 29,9 մլրդ դոլար:

Ցուցակում է նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը. նա վաստակել է 10,5 մլրդ դոլար: Այժմ Wealth-X-ի գնահատման համաձայն նա ունի 24,7 մլրդ դոլար կարողություն: Ցուկերբերգը մինչեւ տարվա վերջ կարող է չնչին քանակությամբ ավելացնել իր կարողությունը:

ՏՏ-միլիարդատերերի թվում է  Կառլ Այքանը, որի կարողությունն ավելացել է 7.2 մլրդ դոլարով՝ հասնելով մինչեւ 22,1 մլրդ դոլարի: Այս տարի նա մեծ քանակությամբ ներդրումներ է կատարել տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում Apple կորպորացիայի բաժնետոմսերում:

Նշենք, որ 2013թ.-ի միլիարդատերների ցուցակը գլխավորել է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը Berkshire Hathaway ընկերությունից: Այս տարի նա աշխատել է 12,7 մլրդ դոլար՝ կարողությունը հասցնելով 72,6 մլրդ դոլարի, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նույն շարքից