Տնտեսություն 

Այս հարցը դնելու ենք լրիվ ուրիշ մակարդակի վրա. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Այսօր՝ մարտի 18-ին, կառավարության մոտ կրկին մարդաշատ է: Բողոքի ակցիա են անցկացնում գազավորված ըմպելիք արտադրողները, ովքեր պայքարում են շուկայում հարկային փոփոխությունների դեմ: Ավելի վաղ նրանք հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված է.

Ինչպես գիտեք, մարտի 11 ին ըմպելիք արտադրողները և սպառողները բողոքի ալիք բարձրացրեցին Կառավարության դիմաց ՝ ակցիզի ներդրման դեմ։ Մեր բողոքը լսեց Ֆին Նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և խոստացավ մեզ հաջորդ օրը տալ հարցի լուծման պատասխան։ Սակայն հաջորդ օրը չտվեց և միայն մարտի 15-ին մեր զանգին փոխնախարարը պատասխանեց, որ Կառավարությունը չունի մեր բողոքի լուծման տարբերակը՝ տեղափոխելով այս հարցը այլ գերատեսչություններ:

Քաղաքացիները հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Նրանցից մեկը նաև հայտարարեց, թե տպավորություն է ստեղծվում, որ փոխվարչապետը սաբոտաժ է անում:

Ակցիայի մանակիցները պատրաստվում են հավաքվել նաև հինգշաբթի օրը՝ հարցը դնելով այլ մակարդակի վրա:

  • 82
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    84
    Shares

Նույն շարքից