Տնտեսություն 

Համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսի կգանք. Ավինյանը՝ հարկային օրենսգրքի մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հարկային օրենսգրքի մասին, հայտարարեց, որ այն բավականաին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում. «Այն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, որտեղ քննարկումները կշարունակվեն»:

Ավինյանը խոսեց նաև այն մասին, որ հարկային փոփոխությունների փաթեթի շուրջ տարաձայնություններ կան իշխող ուժի օրենսդիր և գործադիր թևերի մեջև. «Փաթեթում շատ դետալներ կան որոնք կառավարության ներսում երկար քննարկումներ են անցել, չեմ բացառում, որ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում»:

Ամեն դեպքում փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ ընդհանուր կոնսենսուսային որոշում կկայացվի. «Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր բիզնեսի կողմից, համոզված եմ, որ այն դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»:

Նույն շարքից