IT 

WhatsApp-ն ունի 400 մլն օգտատեր

analitik.am

WhatsApp-ի օգտատերերի քանակը հասել է 400 միլիոնի: Ավելին՝ խոսքը ուղղակի գրանցված օգտահաշիվների մասին չէ: 400 միլիոնն այն օգտատերերի քանակն է, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ WhatsApp-ով հաղորդագրություններ են ուղարկում և ստանում: Նրանցից 100 միլիոնը գրանցվել է վերջին 4 ամիսներին:

Ընկերության հիմնադիրներից Ջան Քոումն իր բլոգում գրել է. «Մենք հասել ենք դրան՝ ոչ մի դոլար չծախսելով ոչ գովազդի, ոչ էլ մարքեթինգի վրա: Մենք դրան հասել ենք բոլոր այն մարդկանց շնորհիվ, ովքեր WhatsApp-ի մասին պատմում են իրենց ընկերներին, գործընկերներին և սիրելիներին»:

Հիշեցնենք, որ WhatsApp-ը թույլ է տալիս ուղարկել ոչ միայն տեքստային հաղորդագրություններ, այլև նկարներ, տեսաձայնագրություններ, ինչն այդ ծառայությունն ավելի գրավիչ է դարձնում:

Նույն շարքից