IT 

«Վիկիպեդիան» հեղինակներին թույլ է տվել սևագրեր ստեղծել

analitik.am

Օգտատերերը, որոնք մասնակցում են «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանը կազմելու աշխատանքներին, հնարավորություն են ստացել ստեղծել հոդվածների սևագրերը: Այս մասին հաղորդում է հանրագիտարանի պաշտոնական բլոգը:

«Վիկիպեդիայի» ներկայացուցիչների խոսքերով՝ այժմ հոդվածի հրապարակումից առաջ այն հնարավոր կլինի խմբագրել սևագիր տարբերակում, որը չի ցուցադրվի կայքում: Հրապարակված հոդվածից այս նյութը կտարբերվի վերնագրում Draft («Սևագիր») բառի առկայությամբ: Սկզբնական փուլում այս նոր գործառույթը հասանելի կլինի հանրագիտարանի միայն անգլալեզու տարբերակի համար:

«Վիկիպեդիայի» պատմության ամբողջ ընթացքում մենք մեր հեղինակներին կոչ ենք արել նոր հոդվածները հրապարակել անմիջապես: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներբեռնված նյութերի 80%-ը մերժվում են կայքի կանոններին չհամապատասխանելու պատճառով: Սևագրերը հեղինակներին ավելի շատ ժամանակ կտան իրենց ընտրած թեմայի մշակման համար»,- հայտարարել են ռեսուրսի ադմինիստրատորները:

Նույն շարքից