IT 

Apple-ը 2014-ի համար մեծ ծրագրեր ունի

analitik.am

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ 2014թ. համար իրենք մեծ ծրագրեր ունեն, որոնք, իր կարծիքով, գնորդներին շատ դուր կգան։

 

Պահպանելով Apple-ի ավադույթը՝ գործադիր տնօրենը որևէ մանրամասն չի ներկայացրել սպասվելիք նորույթների վերաբերյալ։ Սակայն ինչպես նշում է Daily Mail-ը՝ Business Insider-ին հղումով, Apple-ը հաջորդ տարի կներկայացնի iWatch ժամացույց-համակարգիչ, 13 դյույմ անկյունագծով iPad Pro պլանշետ, նոր հեռուստացույց և, իհարկե, նոր սերնդի iPhone սմարթֆոն։

 

Հիշեցնենք, որ անցնող տարում տեխնոլոգիական բրենդը ներկայացրել է Retina էկրանով նոր սերնդի iPad պլանշետն ու iPhone 5s և iPhone 5c սմարթֆոնները։

Նույն շարքից