Միջազգային 

Ղազախստանի նախագահն առաջարկել է մայրաքաղաքն անվանակոչել Նազարբաևի անունով

analitik.am

Ղազախստանի խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Քասըմ-Ջոմարտ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ վերջինիս երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի պալատում նիստի ժամանակ:

Երդման տեքստն արտասանելուց հետո Տոկաևը Ղազախստանի ԿԸՀ-ի ղեկավարի կողմից ստացել է նախագահի փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց մարտի 19-ին:

Նշենք, որ նոր նախագահն արդեն առաջարկությամբ է հանդես եկել՝ երկրի մայրաքաղաքը նազարբաևի անունով կոչելու մասին:

«Ղազախստանի մայրաքաղաքը պետք է կրի առաջին նախագահ Նազարբաևի անունը»,-հայտարարել է Տոկաևը՝ հավելելով, որ Նազարբաևի անունով փողոցներ պետք է անվանակոչվեն երկրի բոլոր նահանգների կենտրոններում:

Նույն շարքից