Միջազգային 

Պուտինի հայտարարությունը՝ Նազարբաևի հրաժարականի մասով

Ռուսաստանը հույս ունի, որ Ղազախստանում երկրի ղեկավարության փոփոխությունից հետո իշխանության շարունակականությունը կապահովվի: Այս մասին հայտարարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դուք գիտեք, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում մեր հարևան երկրում, մեր ամենամոտ դաշնակից երկրում: Դրանք կապված են երկրի ղեկավարության փոփոխության հետ: Մենք հույս ենք հայտնում, որ շարունակականությունը կապահովվի» ,-ասել է Պուտինը ՌԴ կառավարության անդամների հետ հանդիպմանը:

«Մենք ունենք բոլոր հիմքերը Նուրսուլթան Նազարբաևին համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու համար՝ ցանկանալով նրան առողջություն և հաջողություններ» ,-հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Նազարբաևը հանդիսանում է Ռուսաստանի և Ղազախստանի միջև ինտեգրացիոն գործընթացների հեղինակներից մեկը, ինչպես նաև ԵվրԱզԵս-ի նախագծի հեղինակը, որը հաջող զարգանում է այդ թվում նաև վերջինիս անմիջական աջակցության և մասնակցության շնորհիվ:

«Մեր կողմից կանենք ամեն ինչ, որ այդ գործընթացը շարունակվի» ,-ասել է Պուտինը:

 

  • 124
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    126
    Shares

Նույն շարքից