Տնտեսություն 

Visa PaySticker-ի առավելությունները. Վճարեք անկանխիկ ավելի հարմար եղանակով

Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով.

Հիշեցնենք, որVisa PaySticker-ըVisa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):

Նշենք նաև, որ մինչև ս.թ. հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով:Մասնավորապես, այն հաճախորդները, որոք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1,500,000 ՀՀ դրամի չափով, ապա կարող են  այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ մուտքերի դեպքում` 1,500 ՀՀ դրամ արժեքով: Նշված արժեքով  Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաև Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

  • 10
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    12
    Shares

Նույն շարքից