IT 

Ամերիկացիները իրենց iPhone-ները նոր մոդելներով են փոխարինել

analitik.am

2013-ին իրենց հին մոդելի iPhone-ները փոխարինելու վրա ամերիկացիները 5,4 մլրդ դոլար են ծախսել: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը` վկայակոչելով SellCell.com-ը:


Ընդ որում, iPhone-ի փոխարինման համար ծախսվել է ամբողջ գումարի մոտավորապես կեսը: Նոր մոդելներ ձեռք բերել ձգտում է մեծահասակ ամերիկացիների մոտ 23 տոկոսը:


Գաջեթների հաճախակի փոփոխությունը հնարավոր է դարձել բջջային օպերատորների ճկուն քաղաքականության շնորհիվ:


Մեկ այլ հարցման համաձայն` ԱՄՆ բնակիչների մոտ 55 տոկոսը խոստովանել է, որ սմարթֆոնն իրենց մոտ են պահում` անգամ երբ պառկում են քնելու: Հարցվածների 30 տոկոսը նշել է, որ իրենց կյանքն առանց բջջայինի չեն պատկերացնում:

Նույն շարքից