Միջազգային 

Գաղտնիքը բացահայտված է. Ինչ են խոսել Պուտինն ու Նազարբաևը, վերջինիս հրաժարականի մասին հայտնի դառնալուց առաջ

analitik.am

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մինչ հրաժարականի մասին հայտարարելը, նախընտրել է այդ մասին հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը:

«Սա հավանաբար տուրք է հատուկ դաշնակցային, բարեկամական հարաբերություններին և անձնական հարաբերություններին, որոնք կան կան Պուտինի և Նազարբաևի միջև»,-ասել է Պեսկովը:

Պուտինի խոսնակը հայտնել է, որ Նազարբաևը Պուտինի հետ չի խոսել Ղազախստանի հաջորդ նախագահի մասին. «Այդ մասին խոսք լինել չէր կարող»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Կրեմլի մամուլի ծառայությունը չի հայտնել հեռախոսազրույցի մասին, պՊսկովը նշել է, որ այն հատուկ բնույթի է եղել, և որոշում է կայացվել, որ ինֆորմացիան կտրամադրի ղազախական կողմը:

Նույն շարքից