Տնտեսություն 

Կառավարությունն արտոնություններ տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընկերությանը

Այսօր՝ մարտի 21-ին, գործադիրը կառավարության նիստի ժամանակ ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 000 000 000 ՀՀ դրամ, որից 13 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 900 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 890 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 605 000 000 ՀՀ դրամ:

«Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ի հիմնադիր սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանն է:

  • 116
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    118
    Shares

Նույն շարքից