Գոլանի բարձրունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասով ԱՄՆ ցանկությունը բռնություն է բերելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրք նախարարի խոսքերով, բռնությունն աճելու է մարդկային տառապանքներին զուգահեռ:
«Պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է: Իսրայելի գործողություններն արդարացնելու ԱՄՆ իշխանությունների փորձերը հակասում են միջազգային իրավունքին»,-ասել է Չավուշօղլուն:
Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր նախօրեին: