Միջազգային 

Սիրիան պատասխանել է ԱՄՆ նախագահի վիճահարույց հայտարարությանը

Սիրիան մտադիր է բոլոր հնարավոր միջոցներով Գոլանի բարձունքները վերադարձնել իր վերահսկողության տակ: Այս մասին ասված է սիրիական կառավարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է  Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գոլանի բարձունքները մնում են արաբական և սիրիական տարածք՝ անկախ այն բանից, թե ինչ է հայտարարել է ԱՄՆ նախագահը Իսրայելի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ:

Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ժամանակն է Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչել Գոլանի բարձունքների վրա՝ նշելով, որ այց հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին:

 

Նույն շարքից