Միջազգային 

Գոլանի բարձունքների մասով Թրամփին Կրեմլի պատասխանը չուշացավ

Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունն ապակայունացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինքնին նման միտքը որևէ կերպ չի նպաստում մերձավորարևելյան խնդրի կարգավորման նպատակներին և առաջադրանքներին, ավելի շուտ անում է հակառակը»,-ասել է Պուտինի խոսնակը:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժան մասն են:

 

Նույն շարքից