IT 

Hewlett-Packard ընկերությունը կարող է վերադառնալ սմարթֆոնների շուկա

analitik.am

Համակարգիչներ արտադրող ամերիկյան Hewlett-Packard ընկերությունը հնարավոր է վերադառնա սմարթֆոնների շուկա, հայտնում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով The Information պարբերականին։

 

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը պատրաստվում է սմարթֆոնների աճող շուկայի սպառողներին առաջարկել ոչ թանկ, 6 և 7 դյույմանոց էկրանով սմարթֆոններ։ Այդ սարքերի արժեքը կկազմի 200-250 դոլար։

 

Օպերացիոն համակարգերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ հաշվի առնելով գինը և թիրախային շուկան՝ այն հավանաբար կթողարկվի Android օպերացիոն համակարգով։

 

Հարկ է նշել, որ աճող շուկաներում, օրինակ՝ Հարավարևելյան Ասիայում, մեծ էկրանով սմարթֆոնները շատ տարածված են, այդ պատճառով էլ նման թիրախային խմբի ընտրությունը պատահական չէ։

Նույն շարքից