Տնտեսություն 

Հաստատվել է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ցանկը

analitik.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` 14.03.2019թ. թիվ 169-Լ հրամանով հաստատվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը և մատուցվող  ծառայությունների տեսակները, իրականացման ժամկետները և տրամադրման ձևերը: ՊԵԿ նախագահի հրամանը, հրամանի հավելվածները, ինչպես նաև ծառայությունների մատուցման վայրերի, ժամերի ու կապի միջոցների մասին տեղեկատվությունը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքում` «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ» ենթաբաժնում:

Նույն շարքից