Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանն անդամակցելու է դաշինքին

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանին դաշինքին անդամակցություն է խոստացել: Համապատասխան հայտարարությունը տարածվել է դաշինքի պաշտոնական կայքէջում:

«Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել կարևոր բարեփոխումների հարցում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ դաշինքը ողջունում է Թբիլիսիի կողմից պարտավորությունների ստանձնումը՝ հասցնել ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին:

Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը բացառիկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար և նշել է, որ կողմերը շարունակելու են համատեղ աշխատանքը, որպեսզի պատրաստեն Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Սթոլթենբերգը հիշեցրել է, որ 2018 թվականին Բրյուսելում դաշինքի անդամ բոլոր երկրները դրական են արտահայտվել Վրաստանի անդամակցությանը: Ամեն դեպքում կոնկրետ ժամկետներ գլխավոր քարտուղարը չի ասել:

Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կոչ է արել Ռուսաստանին չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան:

Նույն շարքից