Տնտեսություն 

Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա. Տարոն Աճեմօղլու

analitik.am

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական գնահատականներ է տվել: Այս օրերին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը Աճեմօղլուն նշել է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա:

Աճեմօղլուն նշել է, որ թեև նորմալ պայմաններոմ ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի:

«Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը բարեփոխումները կարգավորելը անխուսափելի է: Բնականաբար քայլեր չձեռնարկելու , ռեֆորմներ չանելու  դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աջեմօղլուն՝ ավելացնելով, որ այս տարի Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի:

Աճեմօղլուն ասել է, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»:

Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիային անհրաժեշտ է անդրադառնալ բարձրորոակ և արդյունավետ տնտեսական աճի վրա, որը որակյալ աշխատատեղեր կբերի, ինչը կբարձրացնի ողջ աշխատուժի արժեքը:

«Թուրքիայի գրանցած տնտեսական աճը միանշանակ որակյալ աճ չէ: Կրթության և առողջապահության բնագավառում արվող քայլերը հետընթաց ապրելով հասել են 2006 թվականի մակարդակին: Աճում է շինարարության բնագավառը: Դա ինչի՞ց է գալիս: Շատ վարկերից: Վարկ ենք տալիս սպառումը մեծանում է: Արդյունաբերության մեջ ներդրում չկա: Արդյունաբերության մեջ ներդրումների բացակայության պայմաններում արդյունավետության գործոնը չի մեծանում: բարձրորակ աճը տեղի է ունենում, երբ տեխնոլոգիաները, վարկերը ճիշտ են օգտագործվում»,- ասել է հայ տնտեսագետը՝ ավելացնելով, որ ճիշտ կառույցների ու ժողովրդավարության բացակայության պայմաններում որակյալ աճ չի կարող գրանցվել:

ermenihaber

Նույն շարքից