Ճապոնական Honda ընկերությունը պատրաստվում է իր մշակած HondaJet բիզնես դասի օդանավի վերջին փորձարկումներին: HondaJet-ի կոմերցիոն արտադրությունը ծրագրվում է սկսել 201-ի սկզբին:
ԱՄՆ քաղավիացիայի վարչությունը դիտարկել է Honda ընկերության հայցը` կապված ինքնաթիռի համար սերտիֆիկատ ստանալու հետ: Վարչությունը նաեւ հաստատել է, որ Honda Aircraft վերանորոգման կայանը համապատասխանում է օդանավի տեխսպասարկման իրականացման պահանջներին, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Honda Aircraft-ի նախագահ Միմիմաս Ֆուձիի խոսքով` ընկերությունը ստացել է համապատասխան սերտիֆիկատը: