Միջազգային 

Կրեմլն արձագանքել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահի որոշմանը

analitik.am

Կրեմլն ափսոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը վերաբերում է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու մասին Թրամփի որոշմանը:

«Նման որոշումը միանշանակ բացասական հետևանքներ է ունենալու և մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացի, և Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման մթնոլորտի վրա»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են. «Մենք ափսոսում ենք»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան փաստաթուղթը ստորագրեց մարտի 25-ին, Իսրայելի  վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման մեկնարկին:

Նույն շարքից