Միջազգային 

Չինաստանը ևս դատապարտել է Գոլանի բարձունքների մասին Թրամփի որոշումը

analitik.am

Չինաստանը համաձայն չէ Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է  «Հուանցյու» պորտալը:

«Չինաստանը դեմ է ցանկացած միակողմանի գործողության, որը փոխում են փաստերը, և չի ցանկանում նոր սրացումներ տարածաշրջանում»,-ասել է չինացի պաշտոնյան:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ միջազգային հանրությունը Գոլանի բարձունքները համարում է օկուպացված՝ հիշեցնելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որով Իսրայելից պահանջվում է վերադարձնել սիրիական տարածքները:

Ավելի վաղ Թրամփի որոշումը քննադատել էին նաև Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը:

Նույն շարքից