Սպորտ 

Այսօրվա խաղը պետք է հաղթենք վերջին քրտինքի գնով. Կառլեն Մկրտչյան

analitik.am

Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:

Հանդիպմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հավաքական կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

«Այսօր խաղի օրն է։ Այն խաղի, որը պետք է հաղթենք վերջին քրտինքի գնով։
Բոլորս դեպի մարզադաշտ»,-գրել է Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին` Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Բոսնիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Նույն շարքից