Տնտեսություն 

Այդ անասունները կան նաև ներսում, ինչու ենք բերում դրսից. Ղուկասյանը՝ Փաշինյանին

Նախկինում վարկերով տոհմային անասուններ են ներմուծվել Հայաստան, հիմա մենք ուզում ենք նորից դրսից ներկրել: Սակայն այսօր կան մարդիկ, ովքեր ներսից կարող են վաճառել այդ անասունները, նրանք ունեն այդ տոհմային անասունները: Ինչու ենք նրանց անտեսում ու դրսից ենք բերում: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Վարչապետը նշեց, որ տոհմային անասունների բուծման մի քանի ծրագրեր կան, որոնք բարեգործական կոմպոնենտ էլ են պարունակում. «Օրինակ Տավուշում Հայաստան համահայկական հիմնադրամի շրջանակներում կա ծրագիր, երբ գյուղացուն ինչ-որ պայմաններով տալիս են տոհմային ցլիկներ: Հայսատնում եղած գլխաքանակն այնքան չէ, որ դրսից չբերենք: Այստեղից գնելու դեպքում էլ այդ գլխաքանակից կարող են օգտվել, սակայն գլխաքանակը քիչ չի լինում, որքան շատ լինի, այդքան լավ»:

 

Նույն շարքից