Տեքստիլը մենք մի կողմից արձանագրում ենք որպես հաջողություն, սակայն մյուս կողմից լուրջ մարտահրավերներ ունենք: Բանն այն է, որ այն տեքստիլն է Հայաստանում զարգանում, որը ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ չենք ուզում Հայաստանն էժան աշխատուժի երկիր լինի: Մենք հասկանում ենք, որ աշխարհում կան այլ երկրներ, որոնք ցանկացած պահի կարող են ավելի էժան ծառայություն առաջարկել, և մեր ոլորտը կարող է փլուզվել: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյաի խոսքերով, տեքստիլը պետք է քայլ առ քայլ տեղափոխել բարձր գնային սեգեմնտ. «Մեր քաղաքականությունը պետք է լինի այն, որ մեր երկրում արտադրվի ոչ թե 5 հազար դրամանոց, այլ հազար դոլարանոց բաճկոն: Հիմա բավականին լուրջ ներդրումային աշխատանքներ են իրականացվում: Կա խոստում, որ Երևանում գործարան կբացվի 3 հազար աշխատողով՝ հենց այս սեգմենտի»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ալեքս տեքստիլին, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, Փաշինյանը նշեց, որ կան ընկերություններ, որոնք ինչ-որ քաղաքական ասոցիացիաներ են առաջացնում. «Այդ ընկերությունները չեն ունենալու հովանավորություն կառավարության ողմից, սակայն վերաբերմունքը չի էլ լինելու թշնամական: Օրենքի առաջ բոլորը հավասար են»: