Սպորտ 

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել աշխարհի չեմպիոն պաշտպանից

«Բարսելոնան» պատրաստ է առաջարկություններ քննարկել Սամյուել Ումտիտի տրանսֆերի մասով: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Նշվում է, որ կատալոնական գրանդը պատրաստ է ֆրանսիացուն վաճառել 70-90 միլիոն եվրոյով: Աշխարհի չեմպիոնին ձեռք բերելու հիմնական հավակնորդն անգլիական կարմիր սատանաներն են:

Ենթադրվում է, որ Ումտիտին վաճառելը կապ ունի «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիհթին ձեռք բերելու ցանկության հետ:

Նույն շարքից