IT 

Apple-ը պատենտավորել է զարկերակը չափող սարք և խելացի էկրան

analitik.am

Apple ընկերությունը պատենտավորել է զարկերակը չափող ներկառուցվող սարք և սենսորային էկրան, որը կարող է ճանաչել ոչ միայն հպումը, այլ նաև ժեստերը դիսփլեյի մակերևույթի մոտ: Համապատասխան փաստաթղթերը հրապարակել է ԱՄՆ պատենտների և ապրանքանշանների բյուրոն:

Առաջին դեպքում խոսքը սարքի մասին է, որը կարող է ստանալ օգտատիրոջ ԷԿԳ-ն: Զարկերակը չափող սարքը կարող է օգտագործվել անձը հաստատելու կամ նրա տրամադրությունը որոշելու համար` հաղորդում է Apple Insider-ը:

Երկրորդ պատենտում նկարագրվում է համակարգ, որում սենսորային դիսփլեյը կարող է ճանաչել ինչպես հպումը, այնպես էլ ժեստերը: Փաստաթղթում նշվում է, որ տվյալ գործառույթների համադրումը մեկ սարքում բարդ խնդիր է:

Նույն շարքից