Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում է գողանալ երկրում կայանալիք նախագահական ընտրությունները՝ հավելելով, որ վերջինս գնում է ընտրողների ձայները, դրա համար պետք է համախմբվել նրա դեմ:
«Բոլոր թեկնածուները, շրջանային կազմակերպությունները պետք է միավորվեն, տրեյնինգներ անցկացնեն, ուսումնասիրեն այլ երկրների օրինակները, մասնավորապես՝ Հայաստանի: Պետք է հիշել, թե ինչ եղավ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և որոշել, թե ինչպես պետք է արձագանքել նրան, ինչը անխուսափելի է»,-ասել է Սաակաշվիլին՝ կոչ անելով ընտրություններից հետո պատրաստ լինել հեղափոխության: