Միջազգային 

1-2 տարի հետո Վրաստանը կանհետանա աշխարհի քարտեզից. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը կարող է անհետանալ աշխարհի քարտեզի վրայից, և դա կարող է տեղի ունենալ առաջկա տարիների ընթացքում: Սաակաշվիլիի խոսքերը մերջբերում է Грузия Online-ը:

«1-2 տարի հետո Վրաստանն առհասարակ կանհետանա աշխարհի քարտեզի վրայից: Բոլոր փաստերը վկայում են այդ մասին: Եթե մենք նայենք վիճակագրությունը, կտեսնենք, որ իմ իշխանության ժամանակ երկրի տնտեսությունն աճել է 4 անգամ, Իվանիշվիլիի ժամանակ՝ աճ չկա»,-ասել է նախկին նախագահը:

Նա նաև նշել է, որ զանգվածային արտագաղթի արդյունքում Վրաստանը կորցրել է մեկ միլիոն մարդ, դրա համար պետք է փոխել երկրի իշխանությունը:

Նույն շարքից