Միջազգային 

Առաջին անգամ Ստամբուլի համայնքներից մեկը կին ղեկավար կունենա

Մարտի 31-ին Թուրքիայում  կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)  ընտրությունների արդյունքում Ստամբուլի Սանջաքթեփե համայնքը կին ղեկավար ունի։ Սա առաջին դեպքն է, երբ Ստամբուլի շրջանի  համայնքապետ է դառնում գլխաշոր կրող կին:

Քվեարկությունների արդյունքում նա հավաքել է 49.92 տոկոս ձայն։  ԱԶԿ-ի ներկայացուցչի հիմնական մրցակիցը  ընդդիմադիր քեմալան «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Օզգեն Բաման էր, որ քվեարկության արդյունքում հավաքել է 47.05 տոկոս ձայն։

Նույն պաշտոնի համար պայքարում էր նաև Թուրքիայի արմատական ուղղվածության «Երջանկություն» կուսակցության անդամ Աբդուրքադիր Չելեբին, սակայն վերջինս հավաքել է ընդամենը 173 տոկոս ձայն։

Նշենք, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում։

ermenihaber.am

 

Նույն շարքից