Տեսականորեն եթե ասենք, ապա՝ այո, չի կարելի այդպես ասել, ես դրան չեմ հավատում, իսկ դուք դրան հավատո՞ւմ եք: Կատալոնացի լրագրող Խորդի Էվոլեի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարևել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ պատասխանելով հարցին, թե սրբապղծություն է արդյո՞ք այն, որ հայտարարվում է, թե Լեոնել Մեսսին Աստված է:
«Մարդիկ նրան կարող են ասել Աստված նույն կերպ, ինչպես օրինակ ասում են «ես խելագարվում եմ քեզ համար»: Սակայն խոնարհվել կարելի է միայն Աստծուն:
«Նա խաղադաշտում գնդակի հետ Աստված է» արտահայտությամբ մարդիկ ուզում են ցույց տալ իրենց սերը նրա նկատմամբ: Նա, իհարկե, հիանալի է խաղում, սակայն նա Աստված է»,-ասել է Ֆրանցիկոս պապը: