IT 

Իտալիան կստիպի Google որոնողական համակարգին՝ հարկեր վճարել

analitik.am

Իտալիան առաջին երկիրն է Եվրոպայում, որը կստիպի Google-ին՝ հարկեր վճարել: Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` ինտերնետային տարածության համար պայքարում Իտալիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կստիպի Google-ին և այլ որոնողական համակարգերի՝ գովազդային տարածքը վաճառել իտալական միջնորդների միջոցով:


Իտալիայի կառավարության կողմից ընդունված այս որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Ավելի վաղ ամերիկյան ընկերությունն այս նպատակով այլ երկրների հետ է համագործակցել՝ առավել քիչ հարկերով: Իտալացի տնտեսագետների հաշվարկներով՝ այս փոփոխությունները տարեկան կտրվածքով 100-500 մլն եվրո գումար կբերեն պետական գանձարան:

Նույն շարքից