IT 

Apple-ը գնել է բարձր արագությամբ ֆոտոյի SnappyCam ծրագրի իրավունքը

analitik.am

Apple կորպորացիան գնել է SnappyLabs ընկերությունը, որը ստեղծել է SnappyCam ծրագրային հավելվածը, գրում է lenta.ru-ն: Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել բարձր արագությամբ լուսանկարահանում iPhone սմարթֆոնների վրա: Գործարքի մասին գրել է TechCrunch-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

SnappyCam 3.0 -ը թույլ է տալիս iPhone 5-ով  վայրկյանում 20-ից 30 լուսանկար անել: Դա մի քանի անգամ ավել է, քան սմարթֆոնի հիմնական ծրագրի արդյունքը: Ընդ որում՝ լուսանկարները պահպանվում են ամբողջական ռեզոլյուցիայով՝ 8 մեգապիքսել:

SnappyLabs -ի միակ աշխատակիցը և ծրագրի ստեղծողը Ջոն Պապանդրիոպոլուսն է: Բարձր արագության հասնելը նրան հաջողվել է պատկերը սեղմելու սեփական ալգորիթմ ստեղծելու միջոցով:

Apple-ը և Ջոն Պապանդրիոպոլուսը դեռ չեն մեկնաբանել գործարքի մասին լուրերը: Ենթադրվում է, որ Apple-ը կօգտագործի SnappyLabs-ի ծրագիրը iPhone-ի, iPad-ի и iPod touch-ի համար` իր սեփական ֆոտոծրագրերում:

Նույն շարքից