Միջազգային 

Տիմոշենկոն երկրորդ փուլում չի աջակցելու Վլադիմիր Զելենսկիին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չի աջակցելու Վլադիմիր Զելենսկիին:

Տիմոշենկոն նշել է, որ չի աջակցելու նաև գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Նշենք, որ հենց այս երկու թեկնածուներն են պայքարելու Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:

Նախկին վարչապետը հայտարարել է, որ իր կարծիքով երկու թեկնածուներից որևէ մեկն ի վիճակի չէ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք այսօր կան Ուկրաինայի առաջ, նրանք չեն կարող վերջ դնել պատերազմին և աղքատությանը:

Նույն շարքից