Yahoo որոնողական պորտալի գովազդային սերվերները մի քանի օր վիրուս են տարածել օգտատերերի համակարգիչներում: Վնասակար վիրուսը հասցրել է վնասել հարյուր հազարավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում:
Գովազդային հայտարարությունների դիտման ժամանակ օգտատիրոջ համակարգիչ են բեռնվել այսպես կոչված էքսփլոյթեր՝ վնասակար կոդեր: Վիրուսի հետևանքով սոցցանցերի ու բանկերի հաճախորդների գաղտնագրերը կարող էին հայտնվել չարագործների ձեռքին:
Նման ծրագրերը օգտատիրոջ անունից տարածում են նաև սփամ:
Առավել շատ վնասվել են Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի օգտատերերի համակարգիչները: