IT 

DreamWorks-ը կթողարկի «մանկական» պլանշետ

Սթիվեն Սփիլբերգի կինոընկերությունը՝ DreamWorks-ը, պատրաստվում է թողարկել սեփական պլանշետային համակարգիչ: Ստեղծողների խոսքով՝ այն կունենա ուսուցողական նշանակություն:

DreamTab կոչվող սարքավորումը՝ 8 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, մշակվում է հատուկ երեխաների համար:

Պլանշետի գլխավոր առանձնահատկությունը ծրագրերն են, որոնք սարքում կներբեռնվեն Android օպերացիոն համակարգի հետ մեկտեղ: Հավելվածների մեծ մասը նախատեսված կլինի երեխայի այս կամ այն հմտությունը զարգացնելու համար, իսկ որպես վիզուալ հիմք հանդես են գալիս DreamWorks-ի հերոսները: Ընկերությունը խոստանում է պարբերաբար թարմացնել ծրագրերը:

DreamTab-ը կարժենա 300 դոլար: Այն առաջին անգամ կցուցադրվի Լաս Վեգասում՝ CES էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ, որը կմեկնարկի հունվարի 7-ից: Այս մասին հաղորդում է Vestifinance-ն:

Նույն շարքից