2018 թվականին արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 67255 հատ ավտոմեքենա՝ 2017 թվականի 39282 հատի և 2016 թվականի 16887 հատի համեմատ, համապատասխանաբար աճելով 27973 հատով (71.2 %) և 50368 հատով (298%):
2019 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 22426 հատ ավտոմեքենա՝ 2018 թվականի առաջին եռամսյակի՝ 14055 հատի համեմատ՝ աճելով 8371 հատով (59.6 %):
Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 432.3 հազ. դրամ։ 2018թ. I կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ, իսկ II կիսամյակում՝ 517.8 հազ. դրամ: Այսինքն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. I կիսամյակի համեմատ պակասել է 56.3%-ով, իսկ II կիսամյակի համեմատ՝ 19.8 տոկոսով: Վերջին տարիներին մեկ մեքենայի դիմաց գանձումների դինամիկան ներկայացվում է ստորև.
| Տարի
(ժամանակաշրջան) |
Մեկ ա/մ միջին գանձումը
(հազ. դրամ) |
Նախորդ տարիների (ժամանակաշրջանների) նկատմամբ նվազումը
(տոկոս) |
| 2014թ. | 983.3 | -3.6 |
| 2015թ. | 980.3 | -0.3 |
| 2016թ. | 894.7 | -9.6 |
| 2017թ. | 681.4 | -31.3 |
| 2018թ. I կիսամյակ | 675.8 | -0.8 |
| 2018թ. II կիսամյակ | 517.8 | -30.5 |
| 2019թ. I եռամսյակ | 432.3 | -19.8 |