2019 թվականի հունվար-փետրվար ամիսների համար 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված ՀԴՄ կտրոնների քանակի աճը եղել է աննախադեպ (շուրջ 12.3 մլն կտրոն ավել է տրամադրվել)։ Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից:
2019 թվականի 1-ին եռամսյակի համար ամփոփված տեղեկատվությունը ևս հաստատում է ՀԴՄ կտրանների աճի միտումը, մասնավորապես, 2019թ. մարտ ամսվա համար աճի տեմպը ոչ միայն պահպանվել է, այլև՝ էականորեն բարձրացել է.

Աճել է նաև ՀՀ ՊԵԿ Բողոքարկման հանձնաժողով դիմումների քանակը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հարկային և մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով։
| Հանձնաժողովի կայացրած որոշում | 2018թ.
հունվար-մարտ (քանակ) |
Կշիռը կայացված որոշումների մեջ (տոկոս) | 2019թ.
հունվար-մարտ (քանակ) |
Կշիռը կայացված որոշումների մեջ (տոկոս) |
| Բավարարվել է | 78 | 51.3 | 288 | 56.9 |
| Բավարարվել է մասնակի | 12 | 7.9 | 20 | 4.0 |
| Կարճվել է | 4 | 2.6 | 34 | 6.7 |
| Մերժվել է | 55 | 36.2 | 161 | 31.8 |
| Նշանակվել է վերստուգում | 0.0 | 2 | 0.4 | |
| Վարույթը կասեցվել է | 3 | 2.0 | 1 | 0.2 |
| Ընդամենը | 152 | X | 506 | X |
2018 թվականի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը հետևյալն է.
| Հանձնաժողովի կայացրած որոշում | 2018թ.
(քանակ) |
Կշիռը կայացված որոշումների մեջ (տոկոս) |
| Բավարարվել է | 389 | 44.2 |
| Բավարարվել է մասնակի | 34 | 3.9 |
| Կարճվել է | 70 | 7.9 |
| Մերժվել է | 361 | 41.0 |
| Նշանակվել է վերստուգում | 0.0 | |
| Վարույթը կասեցվել է | 27 | 3.1 |
| Ընդամենը | 881 | X |