Ճապոնացի գիտնականները ծրագրում են 2020-ին ստեղծել նոր սուպերհամակարգիչ, որը կկարողանա վայրկյանում կատարել մեկ քվինտիլիոն գործողություն (միլիոն տրիլիոն): Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Նոր սուպերհամակարգիչը իր հզորությամբ 30 անգամ կգերազանցի ներկայումս աշխարհում ամենահզորը համարվող չինականTianhe-2 համակարգչին:
Այն 100 անգամ ավելի արագ կաշխատի, քան ավելի վաղ RIKEN և Fujitsu ընկերությունների ստեղծած K computer-ը:
Այս համակարգիչը կարող է նոր որակական մակարդակի հասցնել գիտության և տեխնիկայի որոշ ոլորտներ: