Տնտեսություն 

Ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց. Բաբկեն Պիպոյան

Այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկվեց գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցը:

Ողջունելի է, որ հարցը մտավ օրակարգ` շանս կա, որ լուծում կստանա:

Այդուհանդերձ ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց:

Գազի գնի թանկացում նկատվել է այն լցակայաններում, որոնք իրացումը կազմակերպել են նոր` կիլագրամով վաճառքի ձևով: Նույնն է թե` հաշվարկային միավորի գնի մեջ կատարելով փոփոխություն` թանկացում:
Տարիներ շարունակ բարձրացվել է կիլոգրամով վաճառքի անհրաժեշտության և կարևորության հարցը, ինչը կկարգավորեր հնարավոր չարաշահումների խնդիրը:

Այդուհանդերձ անցումը անհրաժեշտ էր կազմակերպել համակարգված վերահսկողության ներքո` ինչը չի իրականացվել:

Պարզը բարդացնելու կարիք չկա` խտության փոփոխություն և այլն:

Գազալցակայանները որոնք իրացումը սկսել են կազմակերպել կիլոգրամով, կիլոգրամի համար սահմանել են այնպիսի գին, որը հետհաշվարկով դեպի ծավալայն միավոր ավելի է քան նախկին գինը:

Անհրաժեշտ է կազմակերպված միջոցառումեր իրականացնել` ներգրավելով նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Այս գործընթացը չպետք էր և չպիտի ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ:

Անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին:

Այդուհանդերձ հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա:

Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան

Նույն շարքից