Անդրկովկասը Ռուսաստանի համար հատուկ նշանակություն ունեցող տարածաշրջան է: Առաջին հերթին դա պայմանավորված է աշխարհագրությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցից Մարիա Զախարովան, ում խոսքերով Հարավային Կովկասի նշանակությունն ակնհայտ է:
Զախարովան նշել է, որ այսօր վերոնշյալ տարածաշրջանում փորձում են գործունեություն ծավալել ոչ տարածաշրջանային ուժեր, որոնք ցանկանում են ծածկել ամբողջ ԱՊՀ տարածքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որոնք ձգտում են իրենց ռազմական տիրապետությունը հաստատել Անդրկովկասում, ինչը լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար:
«Իհարկե, պետք է հիշել նաև ԼՂ չկարգավորված հակամարտության մասին, որի կողմերը, ցավոք, մեր երկու բարեկամ և դաշնակից պետություներն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Հարավային կովկասում կայունության հաստատումը, աստիճանական զարգացումը՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պայմաններում, հետայսու ևս լինելու է ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: