ՀՀ ֆուտոբլի ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ մարզիչը վերջերս է նշանակվել, դեռ չի կարելի լուրջ թերացումների մասին խոսել:
Վանեցյանի խոսքերով, ազգային հավաքականում դրական տեղաշարժ կա, խաղի որակը բարձրացրել է, սակայն պետք է արդյունքներ լինեն: ՀՖՖ ղեկավարի կարծիքով, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին պետք է աջակցել:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկու խաղում երկու պարտություն է կրել և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ շատ է մտածում ֆեդերացիայի մասին՝ հավաստաիացնելով, որ մեծ աշխատանք է տարվում և դրական արդյունքները կլինեն. «Խնդրում եմ, մի քիչ համբերություն և մենք ունենալու ենք շատ լավ ֆուտբոլ»: