Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին մեջբերելով՝ Взгляд-ը հայտնում է, որ Սլավյանսկի մատույցներում մարտ է ընթանում՝ զրահափոխադրիչների և նռնականետների կիրառմամբ:
Ավակովի փոխանցմամբ՝ Սլավյանսկի մոտ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլ է ընթանում, ինտենսիվ հրաձգություն:
Նա Facebook-յան էջում արած գրառումով Սլավյանսկի, Կրամատորսկի, Կրասնի Լիմանի բնակչությանը խնդրել է տնից դուրս չգալ:
Ուկրաինայի արևելքում ապրիլի կեսից Կիևը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում։