IT 

CES 2014-ին ներկայացված ամենաանհաջող տեխնիկական սարքերը

Այս օրերին ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում անցկացվում է CES 2014 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի շրջանակներում ոլորտի առաջատար ու սկսնակ ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթները։

 

Այս տարվա միջոցառումը ևս առատ է նոր արտադրանքներով, սակայն միշտ չէ, որ դրանք արդյունավետ են ու պիտանի։ Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է CES 2014-ին ներկայացված ամենաանհաջող սարքերը։
















iPhone՝ BlackBerry-ի ստեղնաշարով


Վզնոցը կարմիր լույսի միջոցով տեղեկացնում է կրողի սմարթֆոնին ստացվող ծանուցումների մասին։




Նոր NameTag հավելվածը, օգտագործելով դիմաճանաչողական գործառույթը, կարող է ցանկացած մարդու լուսանկարը գտնել սոցկայքում ու ցանկության դեպքում նրա մասին տեղեկությունը տրամադրել օգտատիրոջը։



«Խելացի» կանացի բաճկոնը համալրված է GPS-ով ու կապված է այն կրողի սմարթֆոնի քարտեզային ծառայության հետ։ Ամեն անգամ, երբ կրողը պետք է աջ կամ ձախ թեքվի, բաճկոնն ուսերի հատվածում սկսում է թրթռալ։



Հավելվածի միջոցով կառավարվող վիբրատորը հնարավոր է ակտիվացնել անգամ շատ հեռու տարածության վրա։



Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով գործող և 720p HD էկրանով համալրված Iconic սմարթֆոնն ամենաանհաջողակ սարքերի ցանկում է հայտնվել իր անվանման պատճառով։



«Մայրիկ» սենսորային համակարգը փոքրիկ սարքերի միջոցով հետևում է օգտատիրոջ առօրյային։ Սարքերը հնարավոր է ամրացնել սառնարանի դռանը կամ էլ ջրի շշերին, ինչի արդյունքում «Մայրիկը» կիմանա, թե որքան հաճախ է օգտատերը սնվում ու ջուր խմում։



NueVue սմարթֆոնի պատյանը ներսից պատված է հակաբացիլային շերտով, որն իսպառ վերացնում է հեռախոսի էկրանին եղած մանրէները։






www.tert.am

 


Նույն շարքից