ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հայտարարությունը Բաքվում գոհացրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերի կոչը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Մինսկի խմբի համանախագահը: