ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ Սպիտակ տունը պատժամիջոցներ է կիրառելու Եգիպտոսի նկատմամբ, եթե Կահիրեն չհրաժարվի ռուսական Սու-35 կործանիչներ ձեռք բերելուց:
Պոմպեոն նշել է, որ հստակ հասկացնել են տվել, թե ինչ է տեղի ունենալու, իսկ պատժամիջոցները կիրառվելու են հայտնի օրենքի շրջանակներում:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Եգիպտոսը պատկերացնում է, թե ինչ հետևանքներ կլինեն՝ հույս հայտնելով, որ Կահիրեն կհրաժարվի այդ գործարքից: